Աշխարհի 27-րդ ռակետ, ամերիկացի թենիսիստ Սեբաստիան Կորդային թալանել են, հայտնում է Le Figaro-ն:
Միջադեպը տեղի է ունեցել Մոնտե Կառլոյի «Մասթերսի» մեկնարկից մի քանի օր առաջ:
Երեկոյան Ռոկբյուրն-Կապ-Մարտեն փողոցում զբոսնելու ժամանակ չարագործները հարձակվել են 23-ամյա թենիսիստի վրա և խլել 300 հազար եվրո արժողությամբ Richard Mille ապրանքանիշի ժամացույցը:
Այժմ կոմունայի ոստիկանությունը հետաքննություն է վարում:
Հիշեցնենք, որ Սեբաստիան Կորդան Մոնտե Կառլոյի «Մասթերսի» երկրորդ շրջանում պարտվել էր իտալացի Յանիկ Սիներին:

-40.jpg)
