Ռուփոլդինգում ընթացող բիաթլոնի աշխարհի գավաթի անհատական մրցավազքում Յոհանես Բյոն գրանցել է կարիերայի վատագույն ցուցանիշը, հայտնում է Nordic Mag-ը:
Գործող գավաթակիրը տնային մրցաշարում զբաղեցրել է 85-րդ տեղը:
Մրցափուլի հաղթող դարձած Վեբորն Սորումը Բյոյին գերազանցել է 7 րոպե 48 վայրկյանով:
Նախկինում աշխարհի 20-ակի չեմպիոնի վատագույն արդյունքը 68-րդ տեղն էր, որը գրանցվել էր 2015 թվականին:


