Logo

Աշխարհի 17-րդ ռակետը` Սեուլի WTA-500 շարքի մրցաշարի հաղթող

20:28 / 22.09.2024Թենիս
null

Աշխարհի 17-րդ ռակետ Բեատրիս Հադադ Մայան դարձել է Սեուլի WTA-500 շարքի մրցաշարի հաղթող։

Հարավային Կորեայի մայրաքաղաքում անցկացված մրցաշարի եզրափակիչում բրազիլացի թենիսիստուհին 1-6, 6-4, 6-1 հաշվով կամային հաղթանակ է տարել Դարյա Կասատկինայի (Ռուսաստան, 13-րդ ռակետ) նկատմամբ։ Մրցախաղը տևել է 1 ժամ 52 րոպե։

28-ամյա Հադադ Մայան կարիերայում առաջին անգամ է նվաճել WTA-500 շարքի մրցաշարի տիտղոս և թենիսիստուհիների դասակարգման հերթական թարմացումից հետո բարձրանալու է 12-րդ տեղ։ Կասատկինան լինելու է 11-րդը։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ