Վանաձորի մարզապալատում կայացել է վետերանների աշխարհի 17-ակի չեմպիոն, ՀՀ վաստակավոր մարզիչ Ժորա Հովհաննիսյանի անվան 7-րդ մրցաշարը, որը նաև ընտրական էր պատանիների հավաքականի հետագա կազմավորման համար։
Մրցաշարին մասնակցել է ՀՀ մարզերից և Արցախից ժամանած 183 պատանի ըմբիշ, հաղորդում է ՀԸՖ մամուլի ծառայությունը։
Մրցաշարի հաղթողներ են ճանաչվել.
45 կգ
Գոռ Բունիաթյան (Արտաշատ)
48 կգ
Էրիկ Մադաթյան (Երևան, աշխ. ռեզ.)
51 կգ
Գագիկ Ղազարյան(Վանաձոր)
55 կգ
Սամվել Գևորգյան (Իջևան, ՕՀՔ)
60 կգ
Արեն Սերոբյան (Վանաձոր)
65 կգ
Վլադիմիր Ազարյան (Վանաձոր)
71 կգ
Նարեկ Նիկողոսյան (Երևան, ՕՀՔ)
80 կգ
Ռազմիկ Եփրեմյան (Արմավիր, ՕՀՔ)
92 կգ
Վարուժան Հովհաննիսյան (Ջրվեժ)
110 կգ
Հենրիկ Հայկյան (Ազատան)
Մրցաշարի կայացման գործում ներդրում են ունեցել ԱՄՆ-ում բնակվող Ժորա Հովհաննիսյանի ընկերները և սաները, Ֆրանսիայում բնակվող Եղշատյանների ընտանիքը, Չեխիայում բնակվող Պապինյանների ընտանիքը: