Logo

Աշիկ Անդրեյանը՝ Ֆրանկոֆոնիայի խաղերի հաղթող

18:21 / 03.08.2023Ձյուդո
null

Ձյուդոյի Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ, 60 կգ քաշային Աշիկ Անդրեյանը ոսկե մեդալ է նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում:

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Ռիմա Խլղաթյանը սեղանի թենիսի մրցումներում դարձել է բրոնզե մեդալակիր:

Հիշեցնենք, ավելի վաղ ազատ ոճի ըմբիշները 5 մեդալ էին նվաճել Ֆրանկոֆոնիայի խաղերում: Չեմպիոն էին հռչակվել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ), Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել էին արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ