Բիրմինգհեմի «Ասթոն Վիլան» Անգլիայի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրում ընդունեց Լոնդոնի «Չելսիին» և կամային հաղթանակ տարավ 2-1 հաշվով:
57-րդ և 89-րդ րոպեներին գոլ խփեց ու դուբլ ձևակերպեց իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն, որին երկու դեպքում էլ ասիստ կատարեց անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդը:
Ունայ Էմերիի գլխավորած թիմը 42 միավորով 7-րդն է, «Չելսին»` 43 միավորով 6-րդը:
Անգլիայի Պրեմիեր լիգա, 26-րդ տուր
«Ասթոն Վիլա» - «Չելսի»` 2-1 (տեսանյութ)
Մարկո Ասենսիո, 57, 89 - Էնցո Ֆեռնանդես, 9


