Logo

Ասենսիոն կարիերան կշարունակի Թուրքիայում

00:47 / 02.09.2025Ֆուտբոլ
Պաշտոնական
null

Մադրիդի «Ռեալի» նախկին վինգեր Մարկո Ասենսիոն ֆրանսիական ՊՍԺ-ից տեղափոխվել է թուրքական «Ֆեներբահչե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:

Ստամբուլը ներկայացնող ակումբը 29-ամյա իսպանացու տրանսֆերի համար վճարել է 7,50 միլիոն եվրո: Կողմերը ստորագրել են երեք տարվա պայմանագիր:

Ասենսիոն նոր թիմում հանդես կգա «21» համարի մարզաշապիկով:

Հիշեցնենք, որ իսպանացին 2024/25 մրցաշրջանի երկրորդ հատվածը վարձավճարով անցկացրել էր անգլիական «Ասթոն Վիլայում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ