Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Մարկո Ասենսիոն խոսել է իր ապագայի մասին:
«Հուսով եմ, որ մոտ ապագայում նոր պայմանագիր կստորագրվի։ Ինձ ամեն ինչ դուր է գալիս, և ես ինձ երջանիկ եմ «Ռեալում»,- 26-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է Marca-ն:
«Արքայական ակումբի» հետ Ասենսիոյի գործող պայմանագրի ժամկետը կավարտվի 2023 թվականի հունիսի 30-ին:
Հիշեցնենք, որ կիսապաշտպանն Իսպանիայի հավաքականի կազմում գոլի հեղինակ էր դարձել Կոստա-Ռիկայի դեմ Կատարում ընթացող աշխարհի առաջնության E խմբի առաջին տուրի խաղում (7-0):