Logo

ԱՊԼ-ի ակումբը բանակցություններ է սկսել Ասենսիոյի գործակալի հետ

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
11:28 / 18.10.2022ՍՊՈՐՏ
Մարկո Ասենսիո-2

Մադրիդի «Ռեալի» իսպանացի վինգեր Մարկո Ասենսիոն կարող է կարիերան շարունակել անգլիական «Նյուքասլում», հայտնում է լրագրող Պաբլո Ալմեյդան:

Անգլիական ակումբը բանակցություններ է սկսել 26-ամյա ֆուտբոլիստի պորտուգալացի գործակալ Ժորժե Մենդեշի հետ:

Ասենսիոն «Նյուքասլը» կարող է համալրել ազատ գործակալի կարգավիճակում, քանի որ իսպանական գրանդի հետ գործող պայմանագրի ժամկետն ավարտվում է 2023 թվականի հունիսի 30-ին:

Հիշեցենք, որ Մարկոն «Արքայական ակումբի» գույները պաշտպանում է 2015 թվականից, իսկ ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 9 խաղում խփել է 1 գոլ:
 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ