Logo

Դիբալան պայմանագիր է համաձայնեցրել իտալական ակումբի հետ

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
11:46 / 18.07.2022• ՍՊՈՐՏ
Պաուլո Դիբալա-Ռոմա

Թուրինի «Յուվենտուսից» ազատ գործակալի կարգավիճակում հեռացած արգենտինացի հարձակողական ոճի կիսապաշտպան Պաուլո Դիբալան բանավոր համաձայնության է հասել «Ռոմայի» հետ, հաղորդում է Sky Sports-ը:

Հռոմեական թիմի պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռախոսազրույց է ունեցել Դիբալայի հետ, և կողմերը համաձայնության են եկել տեղափոխության շուրջ: Դիբալան և «Ռոման» կստորագրեն 3 տարվա համաձայնագիր, որը կգործի մինչև 2025 թվականի հունիսի 30-ը:

Ավելի վաղ Պաուլո Դիբալայի հետ երկարատև բանակցություններ էր վարել Միլանի «Ինտերը»: Հաղորդվում էր, որ արգենտինացին չի ցանկանում երկար ժամանակ սպասել, որպեսզի Իտալիայի փոխչեմպիոնը գործարքը հաստատելու համար վաճառի հարձակվողներ Էդին Ջեկոյի և Ալեքսիս Սանչեսի տրանսֆերային իրավունքները:

Դիբալան 2015 թվականից էր պաշտպանում «Յուվենտուսի» գույները:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ