Logo

AS. «Ռեալը» կարող է երկշաբաթյա պայմանագիր կնքել Մոդրիչի ու Լուկաս Վասկեսի հետ

23:19 / 01.05.2025• Ֆուտբոլ
null

Մադրիդի «Ռեալը» կարող է ընդառաջ գնալ ՖԻՖԱ-ին և կարճաժամկետ պայմանագիր առաջարկել իսպանացի պաշտպան Լուկաս Վասկեսին և խորվաթ կիսապաշտպան Լուկա Մոդրիչին, հաղորդում է AS-ը:

Այս երկու ֆուտբոլիստների գործող պայմանագրի ժամկետը կսպառվի հուլիսի 1-ին: ՖԻՖԱ-ն ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության մասնակից ակումբներին խնդրել է կարճաժամկետ պայմանագիր առաջարկել այն ֆուտբոլիստներին, որոնք հուլիսի 1-ին կդառնան ազատ գործակալ:

«Արքայական ակումբը» մտադիր է 33-ամյա Վասկեսին և 39-ամյա Մոդրիչին երկշաբաթյա պայմանագիր առաջարկել, որպեսզի աշխարհի ակումբային առաջնության փլեյ-օֆֆ դուրս գալու դեպքում չմնա առանց նրանց:

Իսպանական գրանդն աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլում կմրցի «Ալ Հիլալի», «Պաչուկայի» և «Զալցբուրգի» դեմ։ Խաղերը կկայանան հունիսի 18-ին, 22-ին և 27-ին։ Եթե «Ռեալը» խմբում զբաղեցնի երկրորդ տեղը, 1/8 եզրափակիչի խաղը կանցկացնի հունիսի 30-ին։ Եթե նրանք զբաղեցնեն առաջին տեղը, ապա 1/8 եզրափակիչի խաղը կանցկացնեն հուլիսի 1-ին:

Ամենայն հավանականությամբ, Վասկեսն ու Մոդրիչն ԱՄՆ-ում կայանալիք մրցաշարից հետո հրաժեշտ կտան «Արքայական ակումբին»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ