Մադրիդի «Ռեալը» նախապատրաստվում է «Պալմեիրասի» հարձակվող Էնդրիկի տեղափոխությանը: As պարբերականը տեղեկացնում է, որ «Արքայական ակումբը» պատրաստվում է 2024 թվականի ամռանը 9 համարի խաղաշապիկը տրամադրել բրազիլացուն:
Հուլիսի 21-ին Էնդրիկը կդառնա 18 տարեկան և հաջորդ օրը կմիանա իսպանական ակումբին: «Ռեալը» որոշել է նրան թիմում պահել և դարձնել հիմնական կազմի ֆուտբոլիստ: Ակումբի ղեկավարների որոշման վրա չի ազդել ընթացիկ մրցաշրջանում հարձակվողի ցածր արդյունավետությունը՝ 42 խաղ, 8 գոլ:
Էնդրիկի տրանսֆերի համար «Ռեալը» վճարել է 35 միլիոն եվրո: Եվս 25 միլիոն նախատեսված է պարգևավճարի տեսքով: