Մադրիդի «Ռեալը» հետաքրքրված է «Քրիստալ Փելասի» կիսապաշտպան Ադամ Ուորթոնի ծառայություններով, հաղորդում է As-ը։
«Լոս Բլանկոսի» մարզչական շտաբը 21-ամյա ֆուտբոլիստին համարում է` որպես ակումբից հեռացած Տոնի Կրոսի և Լուկա Մոդրիչի կատարյալ փոխարինող։
«Արքայական ակումբում» այժմ ուզում են ձեռք բերել այնպիսի կիսապաշտպանի, որը կկառավարի գնդակի ընթացքն ու կուղղորդի թիմի խաղը խորքից։
Լոնդոնյան ակումբն իսպանական գրանդից Ուորթոնի տրանսֆերի համար 80 միլիոն եվրո է պահանջում, սակայն «Ռեալը» այժմ պատրաստ չէ այդքան գումար վճարել։
Գործարքի իրականացումը մադրիդյան ակումբի համար հավանական կդառնա, եթե 80-90 միլիոն եվրոյով վաճառի Ռոդրգիոյի տրանսֆերային իրավունքը։
Ուորթոնը «Քրիստալ Փելասում» է 2024 թ. հունվարից, 46 խաղում 6 ասիստ է գրանցել։


