Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն խուսափել է լուրջ վնասվածքից, գրում է As-ը։
Ֆրանսիացի ֆուտբոլիստն «Արսենալի» դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի պատասխան խաղում (1-2) կոճի վնասվածք է ստացել, սակայն պատրաստ կլինի Իսպանիայի Արքայական գավաթի խաղարկության եզրափակիչին։
26-ամյա ֆուտբոլիստը, սակայն, «Արքայական ակումբի» բուժանձնակազմի որոշմամբ 48 ժամից կրկին կհետազոտվի։
«Ռեալը» գավաթի խաղարկության եզրափակիչում ապրիլի 26-ին կմրցի «Բարսելոնայի» դեմ, հանդիպման մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին։


