Logo

AS. Մբապեի՝ մեկնարկային կազմում լինել-չլինելը պարզ չի լինի մինչև վերջին պահը

03:23 / 26.04.2025Ֆուտբոլ
null

2024/25 մրցաշրջանում Մադրիդի «Ռեալի» գլխավոր ռմբարկու Կիլիան Մբապեն 100 տոկոսով պատրաստ չէ «Բարսելոնայի» դեմ Իսպանիայի գավաթի խաղարկության եզրափակիչին մեկնարկային կազմում խաղադաշտ դուրս գալուն, հաղորդում է AS-ը:

Ֆրանսիացի հարձակվողը ցավեր է զգում կոճի հատվածում: Նրա՝ մեկնարկային կազմում լինել-չլինելու վերաբերյալ հստակություն կլինի միայն վերջին պահին:

COPE-ն հաղորդում է, որ եթե Մբապեն չընդգրկվի մեկնարկային կազմում, ապա «Ռեալը» խաղադաշտ դուրս կգա հետևյալ կազմով.

Տիբո Կուրտուա, Լուկաս Վասկես, Ռաուլ Ասենսիո, Անտոնիո Ռյուդիգեր, Ֆեռլան Մենդի, Ֆեդե Վալվերդե, Օրելյեն Չուամենի, Դանի Սեբալյոս, Ջուդ Բելինգհեմ, Վինիսիուս, Ռոդրիգո:

«Բարսելոնայի» ու «Ռեալի» միջև եզրափակիչը կկայանա ապրիլի 26-ին Սևիլիայում, մեկնարկը՝ Երևանի ժամանակով 23:55-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ