Ձախ ազդրի անհարմարություն ունեցող Ռոբերտ Լևանդովսկին կարող է խաղադաշտ դուրս չգալ մի քանի շաբաթ, հաղորդում է AS-ը:
Կատալոնական «Բարսելոնայի» լեհ հարձակվողը շարք կվերադառնա սեպտեմբերին կայանալիք ազգային հավաքականների խաղերից հետո: 36-ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի «Մալյորկայի», «Լևանտեի» և «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի առաջին երեք տուրերի խաղերը:
Ավելի վաղ «Բարսելոնայի» մամուլի ծառայությունը տեղեկացրել էր, որ Լևանդովսկին բաց կթողնի Ժոան Գամպերի գավաթի խաղը, որտեղ Իսպանիայի չեմպիոնի մրցակիցը կլինի իտալական «Կոմոն»:


