Logo

AS. «Էսպանյոլ» - «Բարսելոնա» կատալոնական դերբին կարող է անցկացվել առանց երկրպագուների

23:13 / 05.05.2025Ֆուտբոլ
null

Իսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրի «Էսպանյոլ» - «Բարսելոնա» խաղը կարող է անցկացվել առանց երկրպագուների, հաղորդում է AS-ը:

«Էսպանյոլի» երկրպագուները «Բետիսի» դեմ 34-րդ տուրի տնային հանդիպման ժամանակ հյուրերի բրազիլացի հարձակվող Անտոնիի հաղթական գոլից հետո տրիբունաներից խաղադաշտ են նետել կրակայրիչներ։ Տեղի ունեցածը նշվել է մրցավար Կուադրա Ֆեռնանդեսի արձանագրության մեջ։

Այս մրցաշրջանի սկզբում՝ «Էսպանյոլի» և «Վիլյառեալի» միջև խաղի ժամանակ էլ կատալոնական ակումբի երկրպագուները մրցավար Կինտերո Գոնսալեսի գլխին բաժակ էին նետել։ Ակումբին զգուշացրել էին, որ հետագա միջադեպերը կարող են հանգեցնել ստադիոնի որակազրկման:

«Էսպանյոլ» - «Բարսելոնա» կատալոնական դերբին նշանակված է մայիսի 15-ին:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ