«Բարսելոնան» տնային հանդիպումները կշարունակի անցկացնել Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում, գրում է As-ը։
Բարսելոնայի քաղաքային խորհուրդը թույլ է տվել «Բլաուգրանային» «Կամպ Նոուում» ընդունել 27 հազար հանդիսական, բայց կատալոնական ակումբը որոշել է հետաձգել վերադարձը հարազատ ստադիոն։
«Բարսելոնան» կսպասի քաղաքային խորհրդի` «Կամպ Նոու» ստադիոնում 47 հազար հանդիսական ընդունելու թույլտվությանը։ Դրանից հետո ակումբը կկարողանա Չեմպիոնների լիգայի տնային հանդիպումները նույնպես անցկացնել «Կամպ Նոուում»։
Լա լիգայի և Չեմպիոնների լիգայի հանդիպումները ցուցադրվում են «Ֆասթ Սպորտ» հեռուստաալիքների («Ֆասթ Սպորտ», «Ֆասթ Սպորտ 1», «Ֆասթ Սպորտ 2») ուղիղ եթերում: Բոլոր խաղերը հեռարձակվում են Fast TV հավելվածում (iOS, Android):


