Բասկյան «Ռեալ Սոսյեդադի» սպորտային տնօրինությունը քննարկում է թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլին փոխարինելու տարբերակները, հաղորդում է AS-ը:
Ալգուասիլը 6,5 տարի թիմը գլխավորելուց հետո հայտարարել է, որ մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա իսպանական ակումբից:
Ալգուասիլին փոխարինելու գլխավոր թեկնածուն Լևերկուզենի «Բայերը» գլխավորող Չաբի Ալոնսոն է, որը նախկինում մարզել է բասկյան ակումբի երիտասարդական թիմը: Ալոնսոն ակումբի տնօրեն Ջոկին Ապերրիբայի երազանքի թեկնածուն է: Այնուամենայնիվ, բարդ կլինի Ալոնսոյին ակումբ բերելը, քանի որ նրան կարող է առաջարկով դիմել նաև Մադրիդի «Ռեալը»:
Բասկյան թիմի գլխավոր մարզչի թեկնածուների թվում են նաև «Ժիրոնան» մարզող Միչել Սանչեսը և Սերխիո Ֆրանցիսկոն, որը գլխավորում է «Ռեալ Սոսյեդադի» երկրորդ թիմը:


