Լեգենդար պաշտպան Սերխիո Ռամոսը մեքսիկական «Մոնտերեյից» հեռանալուց հետո մտադիր չէ ավարտել կարիերան, տեղեկացնում է As-ը։
39-ամյա ֆուտբոլիստն ուզում է վերադառնալ Իսպանիա կամ եվրոպական այլ երկիր։
Ռամոսի կինն ու երեխաները Պիրենեյան թերակղզում ավելի լավ են զգում, քան Մեքսիկայում։
Դրանից բացի, վետերան ֆուտբոլիստն Իսպանիայի ազգային հավաքականի կազմում ցանկանում է մասնակցել աշխարհի 2026թ. առաջնությանը։
Ռամոսը կարծում է, որ կանոնավոր բարձրակարգ խաղ ցույց տալու դեպքում կարող է արժանանալ «Ֆուրիա ռոխայի» գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի ուշադրությանը։
Ռամոսն Իսպանիայի հավաքականում վերջին անգամ հանդես է եկել 2021թ. մարտի 31-ին։ Նա ազգային թիմում 180 խաղում գրանցել է 23 գոլ ու 8 ասիստ։
Կարդացեք նաև`


