Logo

Արզումանյան. «Պետրակովը բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ, առանց նկատելի աջակցության»

15:31 / 02.04.2024Ֆուտբոլ
null

«Ուրարտուի» և «Նոայի» նախկին գլխավոր մարզիչ Ռոբերտ Արզումանյանն աջակցություն է հայտնել Հայաստանի հավաքականը գլխավորող Ալեքսանդր Պետրակովին:

«Մեր Հավաքականի մարզիչը կարծես իր որոշումների մեջ հայտնվել է միակ պատասխանատուի դերում։ Ես այժմ չեմ խոսի իր որոշումների բացարձակ ճշմարտացիության մասին։

Հայկական ֆուտբոլի իրողություններում՝ Ազգային հավաքականի գլխավոր մարզչի ընտրության կարևորագույն բաղադրիչներից է ունենալ կարճաժամկետ կամ երկարաժամկետ ռազմավարություն, որն ինքնին ենթադրում է մեծ հավատ ու վստահություն մարզչի հանդեպ։

Այս պահի դրությամբ Պետրակովը փորձում է լուծել կարճաժամկետ խնդիր՝ այն է հաղթել, և այդ ճանապարհին նա կայացնում է համապատասխան որոշումներ, որոնք ընդունվում են ոչ միանշանակ, և բոլոր հարվածներն ընդունում իր վրա միայնակ, առանց նկատելի աջակցության: Այս գործընթացը ինչպես միշտ տանում է մեզ ծանոթ և կրկնվող տեղ՝ նոր մարզչի փնտրտուք։

Ես հայտնում եմ իմ վստահությունն ու աջակցությունը Հավաքականի մարզչին, հարգանքով մոտենում իր որոշումներին՝ շատ լավ իմանալով, թե դա ինչքան կարևոր է թիմի հաղթանակների համար»,- ֆեյսբուքյան էջում գրել է Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանը:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովը 2023թ․ հունվարից է աշխատում Հայաստանի հավաքականում, որը նրա գլխավորությամբ անցկացրել է 12 հանդիպում, տարել 2 հաղթանակ, կրել 7 պարտություն ու գրանցել 3 ոչ-ոքի։ 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ