Եվրո-2024-ի որակավորման փուլի անցումային փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ Վրաստան - Լյուքսեմբուրգ հանդիպման ընթացքում Հայաստանի հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտ Արզումանյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել.
«Վրաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն այս պահին հաղթում է 1-0 հաշվով Լյուքսեմբուրգին Եվրոպայի առաջնության ուղեգրի համար փլեյ-օֆֆ փուլի կիսաեզրափակչի խաղում։ Եվ սա ամենևին պատահականություն չէ, սա օրինաչափություն է։ Պետք չէ նայել հեռավոր արևմուտք, Վրասատանը շատ մոտ է։ Հարցնելն ու ուսումնասիրելն ամոթ չէ, առավել ևս` ունենք լավ հարաբերություններ։ Թե ինչքան ֆուտբոլիստներ ունեն արտասահմանում, ինչ տրանսֆերներ են արել վերջին տարիներին, ինչի հաշվին եւ ովքեր են անում կփորձեմ ներկայացնել մոտ օրերս»,- գրել է Երևանի «Ուրարտուի» և «Նոայի» նախկին գլխավոր մարզիչը:
Վրաստան - Լյուքսեմբուրգ հանդիպումն արդեն ավարտվել է։ Թբիլիսիում կայացած խաղում 2-0 հաշվով հաղթեցին վրացիները և դուրս եկան Եվրո-2024-ի փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ, որտեղ կմրցեն Հունաստան - Ղազախստան դիմակայության հաղթողի հետ։


