Logo

Արյեն Ռոբենը մարզչական դասընթաց է անցնում նիդերլանդական ակումբում

19:43 / 17.08.2023• Ֆուտբոլ
null

2021 թվականին մարզական կարիերան ավարտած, Նիդերլանդների ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Արյեն Ռոբենը մարզչական դասընթաց է անցնում «Գրոնինգենում», հաղորդում է ակումբի կայքը:

Մադրիդի «Ռեալի», Մյունխենի «Բավարիայի» ու Լոնդոնի «Չելսիի» նախկին վինգերն ՈՒԵՖԱ-ի մարզչական B կարգի արտոնագրի համար անցնում է դասընթաց, որի մի մասը «Գրոնինգենում» պրակտիկան է:

«Ուզում եմ հասկանալ՝ արդյոք այս ամենն ինձ դո՞ւր է գալիս, ինձ համա՞ր է»,- ասել է Ռոբենն իր որոշման վերաբերյալ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ