37-րդ, 38-րդ և 40-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող, 2005 և 2007 թվականների աշխարհի գավաթակիր, գրոսմայստեր Լևոն Արոնյանն այսօրվանից՝ դեկտեմբերի 1-ից հանդես կգա ԱՄՆ դրոշի ներքո:
ՖԻԴԵ-ն արդեն փոխել է Լևոն Արոնյանի անձնական էջի տվյալները՝ նրան ներկայացնելով ԱՄՆ շախմատի ֆեդերացիայի կազմում:
Լևոն Արոնյանը ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում զբաղեցնում է 6-րդ հորիզոնականը՝ իր ակտիվում ունենալով 2772 վարկանիշային միավոր: