ArLeAM ընկերությունը սահմանել է ամենամսյա մրցանակ այն ֆուտբոլիստների համար, որոնք իրենց վարած առողջ ապրելակերպով ոչ միայն հասնում են սպորտային հաջողությունների, այլև օրինակ են ծառայում հանրության համար: Յուրաքանչյուր ամիս այս անվանակարգի հաղթողը նվեր կստանա ArLeAM նորարարական ապրանքանիշի բնական, բարձրորակ արտադրանքով լի «Առողջ զամբյուղ»:
«Առողջ զամբյուղին» առաջինն արժանացել է Երևանի «Արարատի» երիտասարդ ֆուտբոլիստ Վոլոդյա Սամսոնյանը՝ Հայաստանի առաջնությունում 10 խաղ անընդմեջ առանց փոխարինման անցկացնելու համար: Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը թիմային մարզումներից զատ անցկացնում է նաև լրացուցիչ մարզումներ՝ ուշադրություն դարձնելով ինչպես վազքային վարժություններին, այնպես էլ ֆիզիկական վիճակը բարելավելուն ուղղված անհատական ուժային աշխատանքին, որը ֆուտբոլիստին օգնում է զարգացնել դիմացկունությունը և խաղադաշտում պայքարել մինչև վերջին րոպեն:
Մանրամասները՝ տեսանյութում