Logo

Արվելաձեն հեռացվեց «Հալ Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից

Հեղինակ
Վարդան Ղազարյան
00:02 / 01.10.2022ՍՊՈՐՏ
Պաշտոնական
null

Վրացի մասնագետ Շոթա Արվելաձեն հեռացվել է անգլիական «Հալ Սիթիի» գլխավոր մարզչի պաշտոնից, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը:

49-ամյա Արվելաձեն «Հալ Սիթին» մարզում էր 2022 թվականի հունվարից: Նրա գլխավորությամբ թիմը մասնակցել է 30 խաղի: Ընթացիկ մրցաշրջանում «Հալ Սիթին» 10 խաղում վաստակել է 11 միավոր անգլիական Չեմպիոնշիփում ու 20-րդ տեղում է:

2017 թվականի հուլիսից մինչև 2020 թվականի դեկտեմբեր Արվելաձեն մարզել է ուզբեկական «Պախտակորը», իսկ ավելի վաղ աշխատել Թել Ավիվի «Մաքաբիում», թուրքական «Տրաբզոնսպորում», «Կասիմպաշում», «Կայսերիսպորում»:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ