Logo

Հրաձիգ Արուսյակ Գրիգորյանը՝ ԱԱ-ի բրոնզե մեդալակիր

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
20:16 / 09.08.2022Հրաձգություն
null

Հայաստանի ներկայացուցիչ Արուսյակ Գրիգորյանը բրոնզե մեդալ է նվաճել Ֆրանսիայի Շատորու քաղաքում անցկացվող հրաձգության աշխարհի առաջնությունում: 
 
Վազող թիրախ, խառը վազք 10մ, 20+20 կրակոց մրցաձևի մեծահասակների պայքարում հայ մարզուհին խոցել է 367 միավոր: 

Հայաստանի մեկ այլ ներկայացուցիչ Լիլիթ Մկրտչյանը 366 միավորով զբաղեցրել է 4-րդ տեղը: 

Հիշեցնենք, որ Հայաստանի ներկայացուցիչներից Գոռ Խաչատրյանը նվաճել էր երիտասարդների աշխարհի չեմպիոն տիտղոսը, Լիլիթ Մկրտչյանը, Գոհար Հարությունյանն ու Լիլիթ Մկրտչյանն արժանացել էին բրոնզե մեդալի, համապատասխանաբար, երիտասարդների և մեծահասակների պայքարում:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ