Logo

Արտյոմ Սիմոնյանը՝ Արսեն Զախարյանին քննադատելու մասին

17:37 / 10.04.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը խոսել է իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանի՝ Ռուսաստանի հավաքականի կազմում խաղալու որոշման մասին:

«Հայ երկրպագուները քննադատում են Զախարյանին: Դուք գիտեք, որ եթե ինչ-որ մեկը իրեն լավ կողմերով է դրսևորում, ապա նա հայ է: Արսենն իրոք հայ է, նա չի էլ թաքցնում այդ փաստը, սակայն Զախարյանը ծնվել է Ռուսաստանում, ֆուտբոլային կրթությունը նույնպես այստեղ է ստացել:

Չի կարելի նրան քննադատել Ռուսաստանի հավաքականն ընտրելու համար: Այժմ Արսենի հետ ամեն ինչ կարգին է: Իհարկե, Հայաստանում շատ են ցանկանում, որ բոլոր հայերը խաղան ազգային հավաքականում, սակայն որքան շատ լինեն Արսենի հաջողությունները, այնքան շատ երկրպագուներ կլինեն Հայաստանում»,- Հայաստանի հավաքականում 10 հանդիպում անցկացրած 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ 20-ամյա Զախարյանն «Ալավեսի» դեմ Լա լիգայի 30-րդ տուրի արտագնա խաղում (1-0) դարձել էր գոլային փոխանցման հեղինակ: Իսպանիայի ընթացիկ առաջնությունում կիսապաշտպանը մասնակցել է 21 խաղի, խփել մեկ գոլ ու կատարել 2 ասիստ։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ