Հայաստանի հավաքականի թեկնածու, Մոսկվայի «Տորպեդոյի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 21-ակի հաղթող, աշխարհի 5-րդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչի հետ համատեղ լուսանկար է հրապարակել Դուբայից:
«Լավ մարզում պատմության լավագույններից մեկի հետ»,- լուսանկարին կից գրել է 27-ամյա ֆուտբոլիստը սոցցանցերում:
Հիշեցնենք, որ Արտյոմ Սիմոնյանը Հայաստանի ազգային հավաքականում նորամուտը նշել է 2014 թվականի հոկտեմբերի 14-ին և անցկացրել է 10 հանդիպում:
Ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը մոսկովյան ակումբի կազմում մասնակցել է 5 խաղի, գոլով կամ գոլային փոխանցումով աչքի չի ընկել: