«Վոլգարը» պայմանագիր է կնքել եզրային կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանի հետ՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։
26-ամյա ֆուտբոլիստն ավելի վաղ մոտ էր «Նիժնի Նովգորոդ» տեղափոխությանը, մարզվում էր Ալեքսանդր Կերժակովի թիմի հետ, սակայն, արդյունքում, տեղափոխությունը չկայացավ։
Ընթացիկ մրցաշրջանում «Զենիթի» սանը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 4 գոլի հեղինակ։ «Տոմը» նրան առաջարկել է երկարաձգել գործող պայմանագրի ժամկետը, սակայն Սիմոնյանն ընտրել է «Վոլգարը»։
«Վոլգարը» ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի ՆՖԼ-ում (ուժեղությամբ երկրորդ լիգա) մասնակցել է 6 խաղի և զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 17-րդ հորիզոնականը։

