Logo

Արտյոմ Սիմոնյան․ «Մխիթարյանն ասաց, որ «Բորուսիան» հետաքրքրված է ինձանով»

14:22 / 11.04.2024Ֆուտբոլ
null

Ռուսական «ԲՄԱ-Խաբարովսկի» կիսապաշտպան Արտյոմ Սիմոնյանը պատմել է, որ Դորտմունդի «Բորուսիան» հետաքրքրվել է իր ծառայություններով, երբ գերմանական ակումբում խաղում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Զբաղվում եմ սիրելի գործով, հաճույք եմ ստանում դրանից։ Ուրախ եմ, որ այսպես է ստացվել։ Իհարկե, կարող էլ այլ կերպ լինել։ Օրինակ՝ երբ ինձ լավ էի դրսևորում «Ցյուրիխում», ինձ զանգեց Հենրիխ Մխիթարյանը, այդ ժամանակ նա խաղում էր «Բորուսիայում»։ Հենրիխը պատմեց, որ ակումբի մարզական տնօրենը մոտեցել է իրեն ու հարցրել իմ մասին, սկսել էին հետևել իմ խաղին։ Սակայն, ինչպես տեսնում եք, ես չտեղափոխվեցի Դորտմունդի «Բորուսիա»։ Շատ բան է պատահում, բայց հիմա ես Խաբարովսկում եմ։ Հասկանալի է, որ միշտ կա բարձր մակարդակում խաղալու ցանկություն, սակայն ԲՄԱ-ում հավաքվել են լավ ֆուտբոլիստներ, մարզիչ, որից շատ բան եմ սովորել»,- 29-ամյա ֆուտբոլիստի խոսքը մեջբերում է «Чемпионат»-ը:

Հիշեցնենք, որ իտալական «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը Դորտմունդի «Բորուսիայում» խաղացել է 2013-2016 թվականներին։ 2015-2017-ին Արտյոմ Սիմոնյանը շվեյցարական «Ցյուրիխի» համակարգում էր։ Նա ռուսական «Զենիթի» սան է, իսկ Հայաստանի հավաքականում 2014-2019-ին անցկացրել է 10 հանդիպում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ