Կատալոնական «Ժիրոնան» Իսպանիայի առաջնությունն ավարտեց տպավորիչ հաղթանակով:
Միչելի գլխավորած թիմը Լա լիգայի վերջին՝ 38-րդ տուրում, ընդունեց «Գրանադային» և 7 անպատասխան գնդակ ուղարկեց մրցակցի դարպասը: Հեթ-տրիկի հեղինակ դարձավ ուկրաինացի հարձակվող Արտյոմ Դովբիկը, դուբլ գրանցեց նրա հայրենակից, վինգեր Վիկտոր Ցիգանկովը:
«Ժիրոնան» 81 միավորով երրորդն է և այս դիրքում էլ կմնա, «Գրանադան» 21 միավորով նախավերջին՝ 19-րդ տեղում է և հաջորդ մրցաշրջանում կխաղա Սեգունդայում:
Իսպանիայի Լա լիգա, 38-րդ տուր
«Ժիրոնա» - «Գրանադա»՝ 7-0
Էրիկ Գարսիա, 30, Վիկտոր Ցիգանկով, 33, 54, Արտյոմ Դովբիկ, 44 (11մ), 75, 90 (11մ), Քրիստիան Ստուանի, 78
Հեռացում՝ Ֆակունդո Պելիստրի, 61 («Գրանադա»)