Չիլիի հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը վերադարձել է «Կոլո-Կոլո», որը նրա կարիերայի առաջին պրոֆեսիոնալ ակումբն է։ Կողմերը կնքել են 1 տարվա պայմանագիր, հաղորդում է Չիլին ներկայացնող ակումբի մամուլի ծառայությունը։
36-ամյա ֆուտբոլիստի նախորդ ակումբն էր բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեն», որին նա միացել էր 2023-ին։ Եվրոպայում Վիդալը խաղացել է Լևերկուզենի «Բայերում» (2007-2011), Թուրինի «Յուվենտուսում» (2011-2015), Մյունխենի «Բավարիայում» (2015-2018) և կատալոնական «Բարսելոնայում» (2018-2020)։ Կիսապաշտպանը «Կոլո-Կոլոյի» գույները պաշտպանել է 2005-2007-ին։