Չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալն ազատ գործակալի կարգավիճակում տեղափոխվեց բրազիլական «Աթլետիկո Պարանաենսե», հաղորդում է ակումբի մամուլի ծառայությունը:
Մեկ տարի առաջ՝ 2022 թվականի հուլիսի 14-ին, Վիդալը հեռացել էր իտալական «Միլանից» և ազատ գործակալի կարգավիճակում միացել «Ֆլամենգոյին», որի կազմում մասնակցել էր 51 հանդիպման, խփել 2 գոլ, կատարել 3 գոլային փոխանցում:
36-ամյա ֆուտբոլիստի ու «Աթլետիկո Պարանաենսեի» պայմանագիրն ուժի մեջ կլինի մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
Վիդալի նոր ակումբը 11-րդն է բրազիլական Ա Սերիայում, իսկ օգոստոսի 2-ին և 9-ին Լիբերտադորեսի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում կմրցի «Բոլիվարի» հետ:
Ավելի վաղ չիլիացի կիսապաշտպանը խաղացել է նաև գերմանական «Բայերում», «Բավարիայում», Թուրինի «Յուվենտուսում», կատալոնական «Բարսելոնայում» և չիլիական «Կոլո Կոլոյում»: