Logo

Արտուրո Վիդալը դժգոհ է, որ Մխիթարյանը «Ինտերի» մեկնարկային կազմում է, իսկ Ալեքսիս Սանչեսը՝ ոչ

14:20 / 08.01.2024Ֆուտբոլ
null

Բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեի» չիլիացի կիսապաշտպան Արտուրո Վիդալը կարծիք է հայտնել, որ Միլանի «Ինտերի» մեկնարկային կազմում պետք է տեղ ունենա իր հայրենակից Ալեքսիս Սանչեսը, այլ ոչ թե Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։

«Ինչո՞ւ է խաղում Մխիթարյանը, իսկ Ալեքսիսը փոխարինողների թվում է։ Ինչպե՞ս կարող է Հենրիխը նրանից բարձր լինել հիերարխիայում։ Ես ցանկանում եմ սպանել ինձ»,- 36-ամյա Վիդալի խոսքը մեջբերում է MSN-ը։

Հիշեցնենք, որ Արտուրո Վիդալը 2020-2022-ին խաղացել է «Ինտերում»։ Նա ու Ալեքսիս Սանչեսը տևական ժամանակ թիմակիցներ են Չիլիի հավաքականում։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ