Logo

Արտուրո Վիդալին արքայական ընդունելություն են ցույց տվել

18:30 / 02.02.2024Ֆուտբոլ
null

Չիլիական «Կոլո-Կոլոն» տպավորիչ շնորհանդես է կազմակերպել թիմ վերադարձած Արտուրո Վիդալի համար։

Չիլիացի կիսապաշտպանն ուղղաթիռով վայրէջք է կատարել ստադիոնում, այնուհետև արքայի հանդերձանքով ձիով պտույտ է կատարել խաղադաշտում և ողջունել հավաքված երկրպագուներին։

36-ամյա ֆուտբոլիստը վերադարձել է ակումբ, որտեղ սկսվել է նրա կարիերան։

Հիշեցնենք, որ Վիդալի նախորդ ակումբն էր բրազիլական «Աթլետիկո Պարանաենսեն», որին նա միացել էր 2023-ին։ Եվրոպայում չիլիացին խաղացել է Լևերկուզենի «Բայերում» (2007-2011), Թուրինի «Յուվենտուսում» (2011-2015), Մյունխենի «Բավարիայում» (2015-2018) և կատալոնական «Բարսելոնայում» (2018-2020)։ Կիսապաշտպանը «Կոլո-Կոլոյի» գույները պաշտպանել է 2005-2007-ին։

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ