Ռուսաստանցի Արտուր Բետերբիևը դարձել է պրոֆեսիոնալ բռնցքամարտի կիսածանր քաշային կարգի աշխարհի բացարձակ չեմպիոն:
39-ամյա Բետերբիևը չեմպիոնական մենամարտում մրցել է հայրենակցի` Դմիտրի Բիվոլի հետ և հաղթել միավորներով (114-114, 115-113, 116-112):
Բետերբիևը Ռուսաստանից աշխարհի առաջին բացարձակ չեմպիոնն է, նաև 2003 թվականից հետո լեգենդար Ռոյ Ջոնս կրտսերից ի վեր կիսածանր քաշային կարգի առաջին անվիճելի չեմպիոնը։
Սա 33-ամյա Բիվոլի համար առաջին պարտությունն է պրոֆեսիոնալ ռինգում, մինչև այժմ անցկացրած 23 մենամարտում հաղթել էր: Բետերբիևը 21 մենամարտում տարել է նույնքան հաղթանակ: