Logo

Արտուրո Վիդալի հորը մահացած են գտել ձիարշավարանում

Հեղինակ
Վարդան Ղազարյան
12:35 / 12.10.2022ՍՊՈՐՏ
null

Թուրինի «Յուվենտուսի», Մյունխենի «Բավարիայի», կատալոնական «Բարսելոնայի» ու իտալական «Ինտերի» նախկին կիսապաշտպան Արտուրո Վիդալի հայրը հեռացել է կյանքից:

61-ամյա Էրասմո Վիդալին մահացած են գտել աշխատավայրում՝ Hípico de Santiago ձիարշավարանում: Բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ նա մահացել է սրտի կաթվածից:

«Մենք տեղեկացանք, որ նա գիշերը մահացել է: Էրասմոն հետևում էր ձիերին, որոնք պատկանում են նրա որդուն: Նա սրտի կաթված է ստացել, և Արտուրոն արդեն գալիս է այստեղ»,- ձիարշավարանի աշխատակիցներից մեկի խոսքը մեջբերում է ADN-ն:

35-ամյա Վիդալն այժմ խաղում է բրազիլական «Ֆլամենգոյում»: Առաջնության 12 խաղում նա խփել է 2 գոլ: Չիլիի հավաքականում անցկացրած 133 խաղում Վիդալը դարձել է 32 գոլի հեղինակ:

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ