«Յուվենտուսի» կիսապաշտպան Արտուրի ապագան շարունակում է անորոշ մնալ՝ հաղորդում է լրագրող Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ 25-ամյա ֆուտբոլիստի՝ վարձավճարով Լոնդոնի «Արսենալ» տեղափոխությունը կարող է չկայանալ։ Ակումբները չեն կարողանում վարձակալության հարցում համաձայնության հասնել։
Ընթացիկ մրցաշրջանում Արտուրը «Յուվենտուսի» կազմում անցկացրած 15 խաղում 1 գոլային փոխանցման հեղինակ է դարձել։ Transfermarkt-ը 25 մլն եվրո է գնահատում նրա շուկայական արժեքը։