Logo

Արթուր Սողոմոնյան. «Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առջև»

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
14:39 / 27.07.2022• Հայկական ֆուտբոլ
null

Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը գրառում է կատարել սոցցանցերում՝ անդրադառնալով Հայաստանի չեմպիոնի պատմական հաղթանակին: «Փյունիկը» հուլիսի 26-ին Չեմպիոնների լիգայի որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում 4:1 հաշվով առավելության էր հասել Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժի» նկատմամբ (առաջին խաղ՝ 0:1) ՝ դառնալով հայկական առաջին թիմը, որը դուրս է եկել գլխավոր եվրագավաթի 3-րդ փուլ:

««Փյունիկը» շարունակում է նվաճել եվրոպական ֆուտբոլի նոր բարձունքները... Երեկ պատասխան խաղում պարտության է մատնել Լյուքսեմբուրգի չեմպիոնին՝ «Դյուդելանժին»։

Խոնարհվում եմ խաղացողների և մարզչական շտաբի առջև, որոնք ևս մեկ անգամ ցուցադրեցին իրենց անհավանական բնավորությունը, հաղթելու աննկուն կամքը և բարձր պրոֆեսիոնալիզմը։

Չնայած լուսատախտակի վրա գրանցված կործանարար հաշվին, տղաները շարունակեցին պայքարել մինչև վերջին վայրկյանը:

Ոչինչ չէր կարող կոտրել այս թիմի ոգին՝ ո՛չ առաջին խաղում տնային դառը պատմությունը, ո՛չ բաց թողած գնդակը պատասխան խաղի մեկնարկում, ո՛չ էլ մրցավարական կոպիտ սխալները:

Խաղացողները տվել են 120%... Խաղից հետո նրանց ոտքերին նայելը ցավալի էր, բայց նրանց դեմքերը փայլում էին երջանկությունից և հպարտությունից:

Ակումբի համար...

Համայն Հայաստանի համար...

Հայաստանի չեմպիոնն առաջին անգամ կխաղա Չեմպիոնների լիգայի որակավորման երրորդ փուլում...

Առջևում հաջորդ լուրջ մրցակիցն է՝ «Ցրվենա Զվեզդան»...

Վստահ եմ, որ մեր թիմը կանգ չի առնելու ու երկրպագուներին գոհացնելու և հայկական ֆուտբոլը նոր բարձունքների հասցնելու համար ամեն ինչ կանի...»,- գրել է Արթուր Սողոմոնյանը:

Հիշեցնենք, որ սերբական «Ցրվենա Զվեզդայի» և «Փյունիկի» միջև Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի առաջին հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 3-ին Բելգրադում և կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Սերբիայի չեմպիոնն այս փուլից է սկսելու պայքարը Չեմպիոնների լիգայի 2022/2023 մրցաշրջանում:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

TV Ալիք

    Աղյուսակներ