Վլադիկավկազի «Ալանիայի» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը գոլ է խփել Տուլայի «Արսենալի» դեմ Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 13-րդ տուրի խաղի 42-րդ րոպեին ու առաջ մղել հյուրերին:
Առաջին կեսից հետո Վլադիկավկազը ներկայացնող ակումբը հաղթում է 1-0 հաշվով:
Արթուր Գալոյանն ընթացիկ մրցաշրջանում «Ալանիայի» կազմում անցկացրել է 13 հանդիպում, խփել 6 գոլ ու կատարել 8 ասիստ:
Transfermarkt-ը 23-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: