Վլադիկավկազի «Ալանիայի» հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը հիանալի է մեկնարկել Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի ընթացիկ մրցաշրջանում՝ 13 խաղում դառնալով 6 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ:
23-ամյա ֆուտբոլիստը ռմբարկուների ցուցակում զիջում է միայն Տուլայի «Արսենալի» ռուս հարձակվող Եվգենի Լուցենկոյին, որը խփել է 8 գոլ, իսկ ասիստների ցուցանիշով առաջատարն է:
13 տուրից հետո Վլադիկավկազի թիմը 28 միավորով առաջատարն է: Երկրորդ տեղում գտնվող «Բալթիկան» ունի 26 միավոր:
Հիշեցնենք, որ Արթուր Գալոյանը ճանաչվել էր Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի՝ սեպտեմբերի լավագույն ֆուտբոլիստ։ Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 1,2 միլիոն եվրո: