Ռուսաստանի Առաջին դիվիզիոնի 9-րդ տուրում Վլադիկավկազի «Ալանիան» ընդունել է Նաբերեժնիե Չելնիի «Կամազին» ու հաղթել 4-2 հաշվով:
«Ալանիայի» կազմում 50-րդ րոպեին գոլ է խփել հայ կիսապաշտպան Արթուր Գալոյանը, որը մասնակցել է ամբողջ հանդիպմանը:
«Ալանիայի» պահեստայինների նստարանին է մնացել թիմի նորեկ, Հայաստանի հավաքականի վինգեր Արշակ Կորյանը, որը նորամուտի խաղում դարձել էր հաղթական գոլի հեղինակ:
Ընթացիկ մրցաշրջանում Գալոյանը ռուսական ակումբի կազմում անցկացրած 8 խաղում խփել է 3 գոլ ու կատարել 5 ասիստ:
Ռուսաստանի Առաջին դիվիզիոն, 9-րդ տուր
«Ալանիա» - «Կամազ»՝ 4-2
Խետագ Խոսոնով, 11, Սոսիան Կախմազով, 14, Արթուր Գալոյան, 50, Իսլամ Մաշուկով, 72 - Ասլանբեկ Սիկոև, 64, Ալեքսանդր Դենիսով, 67