Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին պաշտպան Արթուր Դանիելյանը «Սևանից» տեղափոխվել է հունական «Պանսերայկոս»՝ հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Դանիելյանը նոր ակումբի հետ պայմանագիր է կնքել մինչև հունիս՝ երկարաձգելու հնարավորությամբ: Հունական ակումբը Դանիելյանի տեղափոխության մասին հայտարարել է «Բարի գալուստ» գրառմամբ լուսանկարով:
Հավելենք՝ «Պանսերայկոսը» հանդես է գալիս Հունաստանի 2-րդ Սուպերլիգայում: Անցկացրած 15 խաղից հետո 15-րդ տեղն է զբաղեցնում 17 թիմի մրցապայքարում: