ՀՖՖ գլխավոր քարտուղար Արթուր Ազարյանը նշանակվել է «Այնտրախտ» (Գերմանիա) - «Մարսել» (Ֆրանսիա) Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 5-րդ տուրի հանդիպման ՈւԵՖԱ-ի պատվիրակ, հայտնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին Գերմանիայի Ֆրանկֆուրտ քաղաքում ու կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
Հիշեցնենք, որ նախորդ մրցաշրջանում գերմանական ակումբը դարձել էր Եվրոպա լիգայի հաղթող ու հնարավորություն ստացել մասնակցելու Չեմպիոններին լիգայի խմբային փուլին:
Լուսանկարը՝ ՀՖՖ-ի պաշտոնական կայքի