Logo

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի քառակի չեմպիոն (տեսանյութ)

Հեղինակ
Ալբերտ Շահինյան
23:06 / 12.09.2022Ըմբշամարտ
null

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում շարունակվող ըմբշամարտի աշխարհի առաջնության 97 կգ քաշային կարգի եզրափակիչում Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալակիր, աշխարհի եռակի և Եվրոպայի հնգակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը 5-1 հաշվով հաղթեց Բուլղարիայի ներկայացուցիչ Կիրիլ Միլենով Միլովին ու 4-րդ անգամ նվաճեց աշխարհի չեմպիոնի տիտղոսը:

97 կգ քաշային կարգում բրոնզե մեդալի արժանացան ադրբեջանցի Արիֆ Նիֆտուլաևն ու իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավին:

Հիշեցնենք, որ հայ ըմբիշը պայքարն սկսել էր որակավորման փուլից, որտեղ նրա մրցակիցը հրաժարվել էր գոտեմարտել: 1/8 եզրափակիչում Ալեքսանյանը 3-1 հաշվով առավելության էր հասել թուրք Մետեհան Բասարի նկատմամբ, իսկ քառորդ եզրափակիչում 9-0 հաշվով հաղթել ղրղզ Բեկսուլթան Մահմուդովին: Կիսաեզրափակիչում Ալեքսանյանը  3-1 հաշվով պայքարից դուրս էր թողել աշխարհի գործող չեմպիոն, իրանցի Մոհամադհադի Աբդոլահ Սարավիյին:

Հունահռոմեկան ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմում մրցավայր են մեկնել Ռուդիկ Մկրտչյանը (55 կգ), Գևորգ Ղարիբյանը (60 կգ), Հրաչյա Պողոսյանը (63 կգ), Սլավիկ Գալստյանը (67 կգ), Մալխաս Ամոյանը (77 կգ), Կարապետ Չալյանը (82 կգ), Արթուր Ալեքսանյանը (97 կգ) և Դավիթ Օվասափյանը (130 կգ):

Արթուր Ալեքսանյանի պարգևատրման արարողությունը (տեսանյութ)

Ըմբշամարտի ԱԱ. Էդմոն Նազարյանը կպայքարի ոսկու համար

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ