Սլովենիայում ավարտված «Արծաթե գոտի» բռնցքամարտի միջազգային մրցաշարում Հայաստանի թիմը նվաճել է 9 մեդալ, հայտնում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Եվրոպայի փոխչեմպիոններ 57 կգ քաշային Արթուր Բազեյանն ու 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը, եզրափակիչում գեղեցիկ ոճով հաղթելով ավստրիացի և իսպանացի մրցակիցներին, դարձել են չեմպիոն։ Ոսկե մեդալի է արժանացել նաև Նարեկ Մանասյանը, որի մրցակիցը վնասվածքի պատճառով չի ներկայացել մենամարտին։ Վնասվածք ուներ նաև 60 կգ քաշային Արթուր Ղազարյանը, որին բժիշկները թույլ չեն տվել մասնակցել եզրափակիչ մենամարտին ու հայ մարզիկը բավարարվել է արծաթե մեդալով։ Երկրորդ տեղ է գրավել նաև 63,5 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը։
Բարեղամ Հարությունյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Գուրգեն Մադոյանն (67 կգ) ու գերծանր քաշային Դավիթ Չալոյանը նվաճել են բրոնզե մեդալ:
Լուսանկարը՝ ՀԲՖ-ի մամուլի ծառայության