Logo

«Արծաթե գոտի». Հայաստանի հավաքականի կազմը (ֆոտո)

Հեղինակ
Նարեկ Առուշանյան
17:10 / 17.10.2022Բռնցքամարտ
null

Սլովենիայում կայանալիք «Արծաթե գոտի» բռնցքամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականը կմասնակցի 11 մարզիկով, տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան:

Կարեն Աղամալյանի գլխավորությամբ հոկտեմբերի 18-ին մրցավայր կմեկնեն Բարեղամ Հարությոնյանը (51 կգ), Ջանիկ Սահակյանը (54 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Արթուր Բազեյանը (57 կգ), Արթուր Ղազարյանը (60 կգ), Նարեկ Հովհաննիսյանը (63,5 կգ), Գուրգեն Մադոյանը (67 կգ), Նարեկ Զախարյանը (71 կգ), Համբարձում Հակոբյանը (80 կգ), Եվրոպայի փոխչեմպիոն Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ), Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր Նարեկ Մանասյանը (92 կգ) և աշխարհի փոխչեմպիոն Դավիթ Չալոյանը (գերծանր քաշային կարգ):

IBA-ի կողմից նախաձեռնած մրցաշարին հայտավորվել է 25 երկրի ավելի քան 300 բռնցքամարտիկ:

 

Մեզ կարող եք հետևել նաև Telegram-ում
fastnews-ads-banner

Հարցում

Աղյուսակներ