Մադրիդի «Ռեալի» ու գերմանական «Լայպցիգի» միջև Չեմպիոնների լիգայի խմբային փուլի նախավերջին՝ 5-րդ տուրի խաղում հայ երկրպագուները տրիբունայում ցուցադրել են Արցախի դրոշը:
Լայպցիգի «Ռեդ Բուլ Արենա» ստադիոնում կայացած խաղում Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր «Ռեալը» պարտվել էր 2-3 հաշվով, սակայն ժամանակից շուտ ապահովել էր փլեյ-օֆֆի ուղեգիր: Կառլո Անչելոտիի գլխավորած թիմն ունի 10 միավոր:
F խմբի երկրորդ տեղում «Լայպցիգն» է, որը միավորների թիվը հասցրեց 9-ի: Ուկրաինական «Շախտյորը» 6 միավորով երրորդն է, իսկ շոտլանդական «Սելթիկը» երկու միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: