Եթե Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում փոփոխություն տեղի չունենա, «Փյունիկը» դուրս կգա Հայաստանի Պրեմիեր լիգայից։ Այդ մասին դեկտեմբերի 13-ին ընթացող ասուլիսում հայտարարել է Հայաստանի Պրեմիեր լիգայի առաջատար Երևանի «Փյունիկի» սեփականատեր Արթուր Սողոմոնյանը։
«Այս իրավիճակն ինձ ստիպում է ընդունել շատ ցավալի ու բարդ որոշում, սակայն այն մտածված է ու միանշանակ։ Եթե Արմեն Մելիքբեկյանը մնա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնում, «Փյունիկ» ֆուտբոլային ակումբը կդադարի մասնակցել Հայաստանի առաջնությանը, իսկ ես կհեռանամ ֆուտբոլից, քանի որ այլևս իմաստ չեմ տեսնում»,- ասել է Արթուր Սողոմոնյանը։
Ասուլիսի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև «Անի» ֆուտբոլային ակումբին, որը ՀՖՖ նախագահի պաշտոնում առաջադրել է կառույցի գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանի թեկնածությունը: Մանրամասները՝ տեսանյութում.
Հիշեցնենք, որ ՀՖՖ նախագահի ընտրությունը կկայանա դեկտեմբերի 23-ին։ Առաջադրվել է երկու թեկնածու՝ Արաս Օզբիլիսը և ՀՖՖ գործող նախագահ Արմեն Մելիքբեկյանը։